Մեր մասին

Չկա աշխարհում այնպիսի մարդ, որին որ հաճելի լիներ վարել կեղտոտ ավտոմեքենա: Սակայն միշտ չէ, որ մենք հասցնում ենք պատշաճ կերպով հետևել մեր մեքենայի մաքրությանը:
Այժմ դրան կա լուծում!
Օգտվե՛ք MobiWash-ից և պատվիրեք ավտոլվացում Ձ՛եր նշված վայրում և Ձե՛զ հարմար ժամի:
Մեր մասնագետները արագ կարձագանքեն և կմոտենան Ձեր նշած վայրը: Արդյունքում Դուք կխնայեք ժամանակ և կունենաք անթերի մաքուր ավտոմեքենա վճարելով մատչելի գին:
Մեր առավելությունները
Մինչ Դուք զբաղված եք Ձեր առօրյա հոգսերով, գտնվում եք աշխատավայրում, կամ զվարճանում եք, Ձեր մեքենան այդ ընթացքում կլվացվի:
Ավտոմեքենան մաքրվում է նորագույն նանոտեխնոլոգիայով՝ ջրի փոխարեն օգտագործվում է հատուկ գել, որը ոչ միայն չի վնասում ավտոմեքենան, այլև ստեղծում է պաշտպանիչ հակաանձրևային շերտ: Այն փայլեցնում է թափքը և հաղորդում է նրան թարմ տեսք: Չի քերծում ներկը, ինչն անխուսափելի է ավտոմեքենան այլ եղանակով լվանալիս:
Ինչպես նաև՝
- Ձմռանը չեն սառչում փականները, շարժական և ռետինե մասերը, դռներն ու պատուհանները
- Չի վնասվում ոչ մի էլեկտրոնային սարքավորում, կամ լարանցում
- Առհասարակ չի մնում ոչ մի խոնավություն՝ թե՛ թափքի վրա և թե՛ սրահում
- Չի աղտոտվում մեքենայի շուրջը
Ինչպե՞ս օգտվել
1. Նշե՛ք Ձեր մեքենայի(ների) գտնվելու վայրը (ավտոկայանատեղի, ավտոտնակ և այլն)
2. Նշե՛ք նախընտրելի ժամը
3. Սպասե՛ք մասնագետների այցին
Աշխատանքային ժամերն են՝ 09:00 - 21:00
Այլ ժամերին պատվիրելու համար խնդրում ենք դիմել նախօրոք:
Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ կորպորատիվ պատվերներ